Արթուր Պետրոսյանն ազգային հավաքական է հրավիրել Նորբերտո Բրիասկոյին

21:46   7 մարտի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Էստոնիայի (մարտի 24-ին, 18:00-ին) եւ Լիտվայի (մարտի 27-ին, 19:00-ին) հավաքականների դեմ Երեւանում կայանալիք ընկերական խաղերին պատրաստվելու համար թիմ է հրավիրել արտերկրում հանդես եկող 13 խաղացողների, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հավաքականն ունի նորեկ՝ Արգենտինայի «Աթլետիկո Ուրականում» հանդես եկող 22-ամյա արգենտինահայ հարձակվող Նորբերտո Բրիասկո

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Գաել Անդոնյան, «Մարսել» (Ֆրանսիա)

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Մարկոս Պիզելի,  «Ակտոբե» (Ղազախստան)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Գեղամ Կադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա)

Արաս Օզբիլիս, «Շերիֆ» (Մոլդովա)

Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Նորբերտո Բրիասկո, «Աթլետիկո Ուրական» (Արգենտինա)

Ռուսլան Կորյանը, Արթուր Սարկիսովը եւ Գոռ Մալաքյանը չեն մասնկացելու հավաքին, քանի որ գտնվում են ապաքինման փուլում, իսկ Էդգար Մանուչարյանը նոր է ապաքինվել վնասվածքից:

Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները եւ հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։