«Արսենալի» երկրպագուների 88 տոկոսը ցանկանում է Վենգերի հեռացումը

13:11   7 մարտի, 2018

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուների խումբը (The Arsenal Supporters Trust) հարցում է անցկացրել ամենամյա ժողովի ընթացքում։ Երկրպագուները քվեարկել են թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ապագայի վերաբերյալ, գրում է ESPN-ը։

Հարցվածների 88 տոկոսը հայտնել է, որ ցանկանում է ֆրանսիացի մասնագետի հրաժարականը։ Քվեարկության ամբողջական արդյունքները կհրապարակվեն այս շաբաթ։

Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը 1996-ից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս։ Վերջին տարիներին լոնդոնյան ակումբի երկրպագուները պարբերաբար պահանջում են նրա հրաժարականը։ Մարզիչի գործող պայմանագիրն ավարտվում է 2019 թվականի ամառը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։