Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն կրկնեց Վան Նիստելրոյի ռեկորդը

10:58   7 մարտի, 2018

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գոլի հեղինակ դառնալով ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում, այդ մրցաշարում գոլ է խփել 9-րդ խաղում անընդմեջ։

Նախկինում նման ցուցանիշ գրանցել հաջողվել էր միայն հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելրոյին, որը 2002/03 մրցաշրջանում 9 խաղում անընդմեջ աչքի էր ընկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, գրում է  Gracenote Live-ը։

Ռոնալդուն 8 գոլ խփել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում, մեկ գոլ՝ նախորդ։

Հիշեցնենք, որ Փարիզում «Ռեալը» ՊՍԺ-ին հաղթել էր 2։1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Առաջին խաղում եւս ուժեղ էին գտնվել մադրիդցիները (3։1)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։