00:29 6 մարտի, 2018Աշխարհի կրկնակի չեմպիոն, Փհենչհանի Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան հերքել է լուրերը, թե ցանկանում է հանդես գալ այլ երկրի թիմում:
«Հարգելի լրագրողներ, հանգստացեք: Նորությունը, որն այսօր ես տեսա ինտերնետում, ապշեցրեց ինձ: Մի հորինեք այն, ինչ չկա, զբաղվեք գործով: Հանգիստ թողեք ինձ եւ մարզիչիս: Մենք շարունակում ենք աշխատել»,- Մեդվեդեւայի խոսքը մեջբերում է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի կայքը:
Ռուսական մամուլը նաեւ գրել էր, թե Մեդվեդեւան դադարեցնում է համագործակցությունը մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ:
Մեդվեդեւան այժմ պատրաստվում է մարտի 19-25-ը Միլանում կայանալիք աշխարհի առաջնությանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.