Մոդրիչն ու Կրոսը հայտավորվել են ՊՍԺ-ի դեմ խաղին, «Ռեալի» հայտացուցակը

15:20   5 մարտի, 2018

Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է հայտացուցակը ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։

Մարտի 6-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը հայտավորվել են նաեւ վնասվածքից ապաքինված Լուկա Մոդրիչն ու Տոնի Կրոսը, որոնք բաց էին թողել նախորդ խաղերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ առաջին խաղում Արքայական ակումբը հաղթել է 3։1 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։