Ռուսաստանի դոպինգային համակարգի մասին ֆիլմն արժանացել է «Օսկարի»

14:09   5 մարտի, 2018

Լոս Անջելեսում տեղի ունեցած «Օսկար» կինոմրցանակի պարգեւատրման 90-րդ արարողությանը մրցանակի է արժանացել նաեւ Ռուսաստանում դոպինգային համակարգի մասին ֆիլմը։ «Իկարը» հաղթել է լավագույն լիամետրաժ վավերագրական կինոնկար մրցույթում։

Բրայան Ֆոգելի ֆիլմում ներկայացված են Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար, Համաշխարհային հակադոպինգային գործակալության իրազեկիչ (WADA) Գրիգորի Ռոդչենկովի ուսումնասիրությունները։

Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել էր հունվարի 20-ին Sundance կինոփառատոնում, որտեղ այն մրցանակի էր արժանացել մրցավարների կողմից։

Ավելի վաղ Ռոդչենկովը հայտնել էր Ռուսաստանում դոպինգի պետական համակարգի գոյության մասին՝ նշելով, որ բոլոր հրամանները գալիս էին երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինից։

Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ, Ռուսաստանը հակադոպինգային կանոնադրության բազմաթիվ խախտումների համար զրկվել էր առանձին պատվիրակությամբ 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Ռուսաստանցի մարզիկները Փհենչհան-2018-ում հանդես եկան չեզոք դրոշի տակ եւ ներկայացված էին «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»՝ անգլերեն «Olympic Athlete from Russia» կամ OAR: Ռուսաստանի պետական զինանշանի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշի փոխարեն օլիմպիական օղակներն էին, իսկ պարգեւատրության ժամանակ Ռուսաստանի հիմնի փոխարեն հնչում էր օլիմպիական հիմնը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։