Խոսեպ Գվարդիոլա․ Եվս 4 հաղթանակ եւ մենք չեմպիոն ենք

09:38   5 մարտի, 2018

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է անգլիական Պրեմյեր լիգայի 29-րդ տուրում Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ տնային հաղթանակը նվազագույն հաշվով։

«Այս խաղում հաղթելը չափազանց կարեւոր էր։ Սա եւս մեկ քայլ էր դեպի մեր նպատակը։ Մեզ 4 հաղթանակ է հարկավոր չեմպիոնության համար, եւ դա մեր ձեռքում է։ Եթե առաջիկա խաղերում եւս ցուցադրենք այսպիսի խաղ, ապա կդառնանք չեմպիոն։

Մենք հաղթեցինք ուժեղ թիմի, որը դեռ գործող չեմպիոնի կարգավիճակում է։ Այս խաղում մեր թիմն ամեն ինչ ճիշտ կատարեց»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել էր 78 միավոր եւ 18 միավոր առաջ անցել երկրորդ տեղ բարձրացած «Լիվերպուլից»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։