«Ռեալի» հաղթանակը, Ռոնալդուի դուբլն ու 300-րդ գոլը Պրիմերայում

01:35   4 մարտի, 2018

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Ռեալը» Մադրիդում մրցեց «Խետաֆեի» հետ: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով: Հաշիվը բացեց ուելսցի Գարեթ Բեյլը, որը դարձավ Իսպանիայի առաջնություններում ամենաշատ (117) հանդիպում անցկացրած բրիտանացի ֆուտբոլիստը: Նա գերազանցեց Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող, անգլիացի Դեւիդ Բեքհեմի ռեկորդը:

Այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի առաջին գոլը իր համար 300-րդն էր Իսպանիայի առաջնություններում:

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից հետո Ռոնալդուն դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, որին հաջողվում է հատել 300 գոլի սահմանագիծը Պրիմերայում:

«Խետաֆեն» 47-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմին:

«Ռեալը» 54 միավորով երրորդ տեղում է եւ 7 միավոր հետ է Մադրիդի «Աթլետիկոյից», որն այս տուրում կմրցի առաջատար «Բարսելոնայի» հետ:

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ռեալ» - «Խետաֆե»՝ 3:1

Գարեթ Բեյլ, 24, Կրիշտիանու Ռոնալդու, 45+1, 78 – Ֆրանսիսկո Պորտիլյո, 65, 11մ

Հեռացում՝ Լոիկ Ռեմի («Խետաֆե»), 47, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։