Հենրիխ Մխիթարյան․ Հնարավոր է՝ ես չհամապատասխանեցի «Մանչեսթեր Յունայթեդին»

17:45   1 մարտի, 2018

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու պատճառների մասին։

«Բոլորը գիտեն, որ «Արսենալը» խաղում է հարձակողական ֆուտբոլ, եւ ես սիրում եմ այդպիսի խաղաոճ։ «Մանչեսթեր Յունայթեդում» եւս մենք խաղում էինք հարձակողական, բայց ոչ բոլոր խաղերում։ Չեմ ցանկանում մեղադրել որեւէ մեկին, քանի որ յուրաքանչյուր մարզիչ ունի իր փիլիսոփայությունը։ Հնարավոր է, որ ես չհամապատասխանեցի «Մանչեսթեր Յունայթեդին»։

Ցանկացած խաղացող պետք է պաշտպանվի՝ անկախ նրանից, թե որ դիրքում է խաղում։ Հնարավոր չէ պաշտպանվել 4 կամ 5 ֆուտբոլիստով․ դա պետք է անի ամբողջ թիմը։ Ես նույնպես մասնակցում եմ պաշտպանողական գործողություններին, երբեմն դա հաջողվում է, երբեմն՝ ոչ։ Սակայն առաջին հերթին մտքերս թիմի հետ են, հետո նոր՝ իմ։ Ես եսասեր չեմ եւ գնդակ ստանալով մտածում եմ գոլային պահ ստեղծելու մասին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն այս ձմռանն էր միացել «Արսենալին», որի կազմում փետրվարին մասնակցել է 4 խաղի եւ դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նա 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.