Եվգենյա Մեդվեդեւա․ Հայրս հայ է, բայց ես ավելի շատ ռուս եմ

16:06   1 մարտի, 2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ավարտված 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդեւան խոսել է իր հայկական արմատների մասին։

«Սկսեմ նրանից, որ որեւէ մեկն ինձ արյուն չի ներարկել։ Հայրս հայ է, սակայն այնքան էլ ծանոթ չեմ հայկական մշակույթն։

Ես հանդես չեմ եկել հայ երգահաննների երաժշտության ներքո։ Հայկական խոհանոցը եւս, երեւի, իմ ճաշակով չէ, քանի որ ես ավելի շատ ռուս եմ»,- 18-ամյա մարզուհու խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը։

Հիշեցնենք, որ Փհենչհան-2018-ում Եվգենյա Մեդվեդեւան 2 արծաթե մեդալ էր նվաճել թիմային պայքարում ու կանանց մենասահքում։

1999 թվականին Մոսկվայում ծնված Մեդվեդեւայի հայրը հայ է՝ Արման Բաբասյանը: Վերջերս մարզուհու հայրը պատմել էր, թե ինչու է դուստրը փոխել հայկական ազգանունը, եւ որ դա արել է իր համաձայնությամբ։

Փհենչհան-2018-ի գեղասահքի մրցաշարի կանանց մենասաքում Մեդվեդեւան զիջել էր միայն 15-ամյա Ալինա Զագիտովային, որը նվաճել էր Ռուսաստանի առաջին ոսկե մեդալն այս Խաղերում։

Եվգենյա Մեդվեդեւայի մայրը նախկին գեղասահորդուհի Ժաննա Դեվյատովան է: Արման Բաբասյանն ու Ժաննա Դեվյատովան բաժանված են: Եվգենյան գեղասահքի խմբակ է գնացել երեք տարեկանում, մոր որոշմամբ: Հայրը նույնպես կողմ է եղել այդ ընտրությանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։