11:22 1 մարտի, 2018Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը փոփոխություններ են տեղի ունեցել «Ալաշկերտի» կազմում, հայտնում է ակումբի կայքը։
Այս ձմռանը «Ալաշկերտի» կազմը համալրած երեք ֆուտբոլիստներ` Չեռնոգորիան ներկայացնող դարպասապահ Անդրիյա Դրագոեւիչը եւ բրազիլացիներ Ալան Պիրեսն ու Օդաիլսոնը մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղան Երեւանի «Արարատում»:
«Ալաշկերտիը» նաեւ երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը սերբ պաշտպան Միլիան Յաբլանի հետ: 192 սմ հասակ ունեցող սերբ ֆուտբոլիստը 2017-ի ամռանն էր միացել «Ալաշկերտին»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.