«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (ֆոտո)

09:10   1 մարտի, 2018

Daily Star-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 28-րդ տուրի խաղում։ Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կընդգրկվի Արսեն Վեգների գլխավորած թիմի մեկնարկային կազմում։

«Արսենալ». Պետր Չեխ, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Լորան Կոսելնի, Սեադ Կոլաշինաց, Ջեկ Ուիլշիր, Գրանիտ Ջակա, Մեսութ Օզիլ, Հենրիխ Մխիթարյան, Դենի Ուելբեկ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Մարտի 1-ին Լոնդոնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23։45-ին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արսենալն» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում առանց Հենրիխ Մխիթարյանի 0։3 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.