Իտալիայի Գավաթ. «Յուվենտուսը» եզրափակիչում է

23:05   28 փետրվարի, 2018

Թուրինի «Յուվենտուսը» նվաճեց Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Յուվենտուսը» տանը 1:0 հաշվով հաղթեց «Ատալանտային»: Առաջին խաղում եւս «Յուվենտուսը» հաղթել էր նվազագույն հաշվով:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են «Լացիոն» ու «Միլանը», որոնց պատասխան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: Թիմերի առաջին խաղում դարպասի գրավում չի գրանցվել:

«Յուվենտուսը» 18-րդ անգամ դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ եւ այդ ցուցանիշով սահմանեց ռեկորդ: 17 անգամ եզրափակիչում խաղացել է «Ռոման»:

Իտալիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Յուվենտուս» - «Ատալանտա»՝ 1:0 (առաջին խաղ՝ 1:0)

Միրալեմ Պյանիչ, 75, 11մ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.