Եվգենյա Մեդվեդեւան նվեր է ստացել BMW X5 (ֆոտո)

22:58   28 փետրվարի, 2018

Փհենչհանի կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, գեղասահորդուի Եվգենյա Մեդվեդեւան Ռուսաստանի օլիմպիականների աջակցության հիմնադրամից նվեր է ստացել BMW X5 ավտոմեքենա: Նվերը հանձնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Մարզուհին լուսանկարը հրապարակել է Instagram-ում:

Օլիմպիական խաղերի չեմպիոն, գեղասահորդուհի Ալինա Զագիտովան եւ Ռուսաստանիհավաքականի 25 հոկեյիստները ստացել են BMW X6: Արծաթե մեդալներ նվաճած 13 գեղասահորդներն ու դահուկորդները ստացել են BMW X5, 7 բրոնզե մեդալակիները՝ BMW X4:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։