ԵԱ-ին կմասնակցի Կարապետ Չալյանը

20:44   27 փետրվարի, 2018

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 77 կգ քաշային կարգում կներկայացնի Կարապետ Չալյանը: Այդ մասին հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը:

«77 կգ քաշային կարգում ով ավելի լավ է հանդես գալիս, նա էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Կիեւում հաղթանակը շնորհվեց Կարապետ Չալյանին եւ նա էլ կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը», - Լեւոն Ջուլֆալակյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ լրատվականը:

Կիեւի մրցաշարի քառորդ եզրափակիչում Կարապետ Չալյանը 2։0 հաշվով հաղթել էր Լոնդոն-2012 Oլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2014թ. աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին, որից ուժեղ էր եղել նաեւ հունվարի 28-ին կայացած Հայաստանի առաջնության եզրափակիչում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։