Ռոնալդու․ Երբեք չէի մտածի, որ կունենամ այսպիսի կարիերա

17:11   27 փետրվարի, 2018

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ովքեր են եղել նրա կուռքերը։

«Միշտ նպատակս եղել է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եւ խաղալ Պորտուգալիայի հավաքականում։ Ես նայում էի Ռուի Կոշտայի, Ֆերնանդո Կոուտոյի, Լուիշ Ֆիգուի խաղերը եւ մտածում, որ ցանկանում եմ խաղալ նրանց հետ։

Եթե ինձ հարցնեք, թե ինչ եմ ցանկանում նվաճել, կասեմ, որ ցանկանում եմ հաղթել աշխարհի առաջնությունում։ Սակայն, եթե ստիպված լինեի կարիերաս ավարտել հիմա, ապա դա կանեի հպարտ ու երջանիկ։ Երբեք չէի մտածի, որ կարիերաս կլինի այքսան աներեւակայելի»,- 33-ամյա Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ 2016-ին Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականին օգնել էր առաջին անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։