19:43 26 փետրվարի, 2018Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել սփյուռքահայ մարզիչ Քրիս Ղուկասը: Նա ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 6-ին Եգիպտոսում, աշխատել է մի շարք հունական ակումբներում, այդ թվում «Պանիոնիս», «Կավալաս» , «Իրակլիս», «ՕՖԻ Կրետե»: 2015-2017 թվականներին գլխավորել է ավստրիական «Օբերվարտ» ակումբը, իսկ 2017-ից «ՈւՍԿ Պրահա» ակումբի գլխավոր մարզիչն է:
«Շատ ուրախ եմ, որ աշխատելու եմ իմ հայրենիքում, դա իմ վաղեմի երազանքներից մեկն էր» - ՀԲՖ մամլո քարտուղարությանն ասել է Քրիս Ղուկասը:
«Քրիս Ղուկասը բարձրակարգ մասնագետ է եւ հաջողությամբ աշխատել է Հունաստանում, Ավսրիայում եւ Չեխիայում: Նրա թեկնածությունը ֆեդերացիան վաղուց էր քննարկում տարբեր տարիքային հավաքականների մարզիչի պաշտոնում: Հաջողություն եմ մաղթում Քրիս Ղուկասին, այս պատասխանատու գործում»,- ասել է ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը մասնակցելու է 2018թ. Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարին: Հուլիսի 13-22-ը կայանալիք առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդգրկված է C ենթախմբում՝ Հունգարիայի, Լյուքսեմբուրգի, Հոլանդիայի, Ռուսաստանի եւ Չեխիայի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.