ATP․ Մարսելի մրցաշարում հաղթած Կարեն Խաչանովը՝ 41-րդ ռակետ

12:40   26 փետրվարի, 2018

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) փետրվարի 26-ին հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակը։

Առաջատար դիրքերում փոփոխություններ չկան, իսկ ռուսաստանցի Կարեն Խաչանովը կարիերայի երկրորդ տիտղոսը նվաճելուց հետո առաջադիմել է 6 աստիճան եւ հայտնվել 41-րդ տեղում։ Նախօրեին մոսկվացի 21-ամյա թենիսիստը նվաճել էր Մարսելում անցկացված ATP շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։

Խաչանովը Ռուսաստանի երկրորդ ռակետն է եւ հետ միայն Անդրեյ Ռուբլյովից, որը 32-րդ տեղում է։

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 10 105 միավոր
2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 9760
3 (3). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 4960
4 (4). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) - 4635
5 (5). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) - 4450
6 (6). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3810
7 (7). Դավիդ Գոֆեն (Բելգիա) - 3280
8 (9). Կեւին Անդերսոն (ՀԱՀ) - 2825
9 (10). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) - 2745
10 (8). Ջեկ Սոկ (ԱՄՆ) – 2650

41 (47). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 1235



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։