«Արսենալը» եզրափակիչում խնդիրներ չառաջացրեց «Մանչեսթեր Սիթիի» համար

22:23   25 փետրվարի, 2018

«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ 5-րդ անգամ նվաճեց Անգլիական լիգայի գավաթը։

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում Պրեմյեր լիգայի առաջատարը 3։0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին», որը հանդես եկավ առանց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում աչքի ընկան արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին ու իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան։

Սա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի առաջին տիտղոսն էր Անգլիայում։

«Մանչեսթեր Սիթին» Անգլիական լիգայի գավաթը նվաճել էր նաեւ 1969/70, 1975/76, 2013/14, 2015/16 մրցաշրջաններում։ Այս տարի մրցաշարի հաղթողի տիտղոսը չկարողացավ պաշտպանել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն Անգլիական լիգայի գավաթի այս խաղարկությունում հանդես էր եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, այդ պատճառով ընթացիկ մրցաշարում չէր կարող խաղալ «Արսենալում»։

Անգլիական լիգայի գավաթ, եզրափակիչ

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։3

Սերխիո Ագուերո, 18, Վենսան Կոմպանի, 58, Դավիդ Սիլվա, 65

«Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Լորան Կոսելնի, Կալում Չեմբերս (Դենի Ուելբեկ, 66), Նաչո Մոնրեալ (Սեադ Կոլաշինաց, 26), Գրանիտ Ջակա, Աարոն Ռեմզի (Ալեքս Իվոբի, 73), Ջեկ Ուիլշիր, Մեսութ Օզիլ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

«Մանչեսթեր Սիթի». Կլաուդիո Բրավո, Կայլ Ուոքեր, Վենսան Կոմպանի, Նիկոլաս Օտամենդի, Դանիլո, Ֆերնանդինյո (Բերնարդո Սիլվա, 52), Իլկայ Գյունդոգան, Կեւին Դե Բրույնե, Դավիդ Սիլվա, Լերոյ Սանե (Գաբրիել Ժեզուս, 77), Սերխիո Ագուերո (Ֆիլ Ֆոդեն, 89)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։