Կիեւ․ Հայաստանի 4 ըմբիշներ նվաճեցին բրոնզե մեդալ, Կարապետ Չալյանը հաղթեց ադրբեջանցու

19:47   25 փետրվարի, 2018

Կիեւում ավարտված ըմբշամարտի միջազգային մրցաշարում (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի օրացույցով) հունահռոմեական ոճի Հայաստանի թիմը նվաճել է եւս 4 բրոնզե մեդալ։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտերում հաղթել են Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) եւ 87 կգ քաշային կարգում հանդես եկած Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը։

Մեդալային գոտեմարտերում Արմեն Մելիքյանն ուժեղ է գտնվել ուկրաինացի Դենիս Չեբանովից (10։0), Կարապետ Չալյանը՝ ադրբեջանցի Հասան Ալիեւից (8:4), Սարգիս Շահինյանը՝ ուկրաինացի Ալեքսանդր Շիշմանից (9։0), իսկ 80 կգ քաշային կարգում 2017թ․ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը 12։8 հաշվով ուժեղ է գտնվել ուկրաինացի Սեմյոն Նովիկովից։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Կարապետ Չալյանը 2։0 հաշվով հաղթել էր Լոնդոն-2012 Oլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2014թ. աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին, որից ուժեղ էր գտնվել նաեւ հունվարի 28-ին կայացած Հայաստանի առաջնության եզրափակիչում։

Կիեւի մրցաշարում նախօրեին ոսկե մեդալ էր նվաճել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), իսկ Սլավիկ Գալստյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականին մեդալ նվաճել չի հաջողվել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։