Սուարեսի հեթ-տրիկը, Մեսիի դուբլը, «Բարսելոնայի» կամային հաղթանակը

01:38   25 փետրվարի, 2018

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալեց «Ժիրոնային»: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առաջինը գոլ բաց թողեց արդեն երրորդ րոպեին, սակայն երկու րոպե անց վերականգնեց հավասարությունը:

Ուրուգվայցի Լուիս Սուարեսը դարձավ երեք գոլի եւ երկու գոլային փոխանցման (մեկը՝ Մեսիին, մյուսը՝ Կոուտինյոյին) հեղինակ: Արգենտինացի Լիոնել Մեսին ձեւակերպեց դուբլ, նաեւ գոլային փոխանցում կատարեց Սուարեսին: Աչքի ընկավ նաեւ բրազիլացի Ֆիլիպե Կուտինյոն: Կատալոնական սուպերակումբը հաղթեց 6:1 հաշվով:

«Բարսելոնան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած Մադրիդի «Աթլետիկոյից»:

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բարսելոնա» - «Ժիրոնա»՝ 6:1

Լուիս Սուարես, 5, 44, 76, Լիոնել Մեսի, 30, 36, Ֆիլիպե Կոուտինյո, 66 – Կրիստիան Պորտուգես, 3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։