Արթուր Ալեքսանյանը՝ Կիեւի մրցաշարի հաղթող

00:37   25 փետրվարի, 2018

Կիեւում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարին (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի օրացույցով) մասնակցել է նաեւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը երեք հաղթանակից հետո հասել է եզրափակիչ եւ գոտեմարտել ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ:

Հայաստանի ներկայացուցիչը հաղթանակ է տարել 3:0 հաշվով եւ նվաճել 97 կգ քաշային կարգի հաղթողի կոչումը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.