ՕԽ-2018. Օրվա չեմպիոններն ու մեդալային հաշվարկը

20:06   24 փետրվարի, 2018

Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի նախավերջին օրը բացառիկ նվաճում ունեցավ չեխ Էստեր Լեդեցկան, որը դարձավ այս Խաղերի կրկնակի օլիմպիական չեմպիոն երկու մարզաձեւերում: Նա հաղթել էր լեռնադահուկային սպորտի գերհսկա ոլորավայրէջքում, հիմա էլ հավասարը չունեցավ սնոուբորդի զուգահեր հսկա ոլորավայրէջքում:

Մեդալային հաշվարկը շարունակում է գլխավորել Նորվեգիան՝ 13 ոսկե,14 արծաթե, 11 բրոնզե:

Փհենչհան-2018. 15-րդ մեդալային օր

Սնոուբորդ, տղամարդիկ, բիգ-էյր

1. Սեբաստիան Տուտան (Կանադա), 2. Կայլ Մեք (ԱՄՆ), 3. Բիլի Մորգան (Մեծ Բրիտանիա)

Լեռնադահուկային սպորտ, թիմային  

1. Շվեյցարիա, 2. Ավստրիա, 3. Նորվեգիա

Սնոուբորդ, կանայք, զուգահեռ հսկա ոլորավայրէջք

1. Էստեր Լեդեցկա (Չեխիա), 2. Սելինա Յորգ (Գերմանիա), 3. Ռամոնա Հոֆմայստեր (Գերմանիա)

Սնոուբորդ, տղամարդիկ, զուգահեռ հսկա ոլորավայրէջք

1. Նեւին Գալմարնի (Շվեյցարիա), 2. Լի Սան Հո (Հարավային Կորեա), 3. Ժան Կոշիր (Սլովենիա)

Դահուկային սպորտ, տղամարդիկ, 50 կմ, ընդհանուր մեկնարկ, դասական ոճ

1. Իիվո Նիսկանեն (Ֆինլանդիա), 2. Ալեքսանդր Բոլշունով (OAR՝ օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից), 3. Անդրեյ Լարկով (OAR)

Քյորլինգ, տղամարդիկ

1. ԱՄՆ, 2. Շվեդիա, 3. Շվեյցարիա

Ճմշկային սպորտ, կանայք, ընդհանուր մեկնարկ

1. Նակա Տակագի (Ճապոնիա), 2. Կիմ Բո Ռիմ (Հարավային Կորեա), 3 Իռեն Սհաուտեն (Հոլանդիա)

Ճմշկային սպորտ, տղամարդիկ, ընդհանուր մեկնարկ

1. Լի Սոն Հուն (Հարավային Կորեա), 2. Բարտ Սվինգս (Բելգիա), 3. Կուն Վերվեյ (Հոլանդիա)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.