Մոուրինյոն գովել է Պոգբային

10:16   24 փետրվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է անգլիական թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը հազվադեպ է հայտնվում մեկնարկային կազմում: Իսպանական «Սեւիլիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Պոգբան 17-րդ րոպեին փոխարինել էր վնասվածք ստացած իսպանացի Անդեր Էրերային:

«Դուք տեսել եք «Սեւիլիայի» հետ խաղը: Միշտ ավելի բարդ է փոխարինման դուրս գալ, քան լինել մեկնարկային կազմում: Հեշտ չէ դուրս գալ խաղադաշտ 15-րդ րոպեին եւ որսալ խաղի ռիթմը: Նա շատ դրական խաղ ունեցավ: Երբեմն պահեստային խաղացողը 5 րոպե պատրաստվում է փոխարինմանը, իսկ Պոգբան դա արեց 10 վայրկյանում եւ ցուցադրեց պրոֆեսիոնալիզմ: Նա պրոֆեսիոնալ մոտեցում դրսեւորեց նաեւ «Հադերսֆիլդի» դեմ Անգլիայի առաջնության խաղում փոխարինման դուրս գալուց»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Սեւիլիայի» հետ հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Ֆոտո՝ facebook.com/manchesterunited



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։