Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայկական արմատներ ունեցող Եվգենյա Մեդվեդեւային

02:11   24 փետրվարի, 2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդեւային շնորհավորել է Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ավարտին մոտեցող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճելու առթիվ։

«Հարգելի Եվգենյա Արմանովնա, շնորհավորում եմ Ձեզ 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճելու առթիվ։ Ձեր նվաճած մեդալն արժանի պարգեւ է մեծ աշխատանքի, մարզական տաղանդի, մեծ վարպետության, տեխնիկայի եւ արտիստիզմի համար։

Ձեզանով հիանում են գեղասահքի սիրահարներն ամբողջ աշխարհում, աջակցում եւ ուրախանում Ձեր հաջողություններով։ Մաղթում եմ Ձեզ նոր հաղթանակներ, բարեկեցության եւ հաջողություն»,- ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված շնորհավորանքում։

Հիշեցնենք, որ 1999 թվականին Մոսկվայում ծնված Մեդվեդեւայի հայրը հայ է (Արման Բաբասյան): Փհենչհան-2018-ում նա զիջել էր միայն 15-ամյա Ալինա Զագիտովային, որը նվաճեց Ռուսաստանի առայժմ միակ ոսկե մեդալն այս Խաղերում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։