Կատալոնիայում խուզարկել են Գվարդիոլայի ինքնաթիռը

21:04   23 փետրվարի, 2018

Իսպանիայի ազգային գվարդիան խուզարկություն է անցկացրել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի անձնական ինքնաթիռում՝ փնտրելով Կատալոնիայի նախկին նախագահ Կարլես Պուչդեմոնին, հայտնում է Catalunya Radio-ն։

Օրինապահ մարմինները Գվարդիոլայի ինքնաթիռը խուզարկել են Բարսելոնայի «Էլ-Պարտ» օդանավակայանում, որտեղից կատալոնացի մասնագետի ընտանիքը պետք է մեկներ Անգլիա։

Կարլես Պուչդեմոնը Կատալոնիան անկախացնելու անհաջող փորձից հետո փախչել է Բրյուսել։ Ինչ վերաբերում է Գվարդիոլային, «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչը կողմ է Կատալոնաիայի անկախացմանն Իսպանիայից։

Սա առաջին դեպքը չէ, երբ Իսպանիայի օրինապահ մարմինները խուզարկում են անձնական ինքնաթիռներ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։