Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

20:05   23 փետրվարի, 2018

Հռոմի «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ։

Բուխարեստի «Ստյաուայի» դեմ խաղում (5:1) հեթ-տրիկի հեղինակ դարձած Իմոբիլեն հավաքել է ձայների 49 տոկոսը։

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուների թվում էին նաեւ  Ֆաբիո Բորինին («Միլան», 32 տոկոս), Կեւին Գամեյրոն («Աթլետիկո», 15 տոկոս) եւ Պյոտր Զելինսկին («Նապոլի», 4 տոկոս)։

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին տեղի էր ունեցել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: 

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ

«Լացիո» (Իտալիա) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա) 

«Լայպցիգ» (Գերմանիա) - «Զենիթ» (Ռուսաստան)

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան) 

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Լիոն» (Ֆրանսիա)

«Մարսել» (Ֆրանսիա) - «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) 

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Ռեդ Բուլ Զալցբուրգ» (Ավստրիա)

«Միլան» (Իտալիա) - «Արսենալ» (Անգլիա)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։