Հայաստանի Մ-19 հավաքականի ավագը կխաղա Սլովակիայի առաջնությունում

20:44   23 փետրվարի, 2018

«Ավան Ակադեմիայի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել է Սլովակիայի ուժեղագույնների լիգայում հանդես եկող «Զեմպլին Միխալովցե» ակումբ, հայտնում է Legal Sport գործակալության մամուլի ծառայությունը:

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի ավագը կնքել է 2 տարվա պայմանագիր: Հովհաննես Հարությունյանը «Փյունիկի» սան է, իսկ ակումբի սեփականատերերի փոփոխությունից հետո տեղափոխվել էր «Ավան Ակադեմիա», որի կազմում այս մրցաշրջանում հանդես էր գալիս Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։

Սլովակիայի առաջնության 20-րդ տուրից հետո «Զեմպլին Միխալովցեն» 21 միավորով 9-րդ տեղում է։ Առաջնությանը մասնակցում է 12 թիմ։

Ֆոտո՝ Legal Sport-ի մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։