Էդուարդ Կպոդոն՝ «Բանանցի» ֆուտբոլիստ

18:08   23 փետրվարի, 2018

Երեւանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել գանացի պաշտպան Էդուարդ Կպոդոյի հետ, հայտնում է ակումբի կայքը։

28-ամյա ֆուտբոլիստը 2012/13 եւ 2013/14 մրցաշրջաններում հանդես է եկել ռուսական «Շիննիկ» եւ «Խիմկի» ակումբներում: 2014 թվականից նա խաղում է Հայաստանի առաջնությունում՝ հանդես գալով «Ուլիսում», «Գանձասար-Կապանում» եւ «Շիրակում»:

Հայաստանի առաջնության առաջին հատվածում Կպոդոն խաղում էր Գյումրիի «Շիրակում», որի կազմում 2017/18 մրցաշրջանում դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր: Նա «Բանանցի» կազմում մասնակցել է նաեւ թուրքական Բելեկում անցկացվող հավաքին։

«Էդուարդ Կպոդոն փորձառու ֆուտբոլիստ է, որը նորեկ չէ Հայաստանի առաջնությունում: Նա խաղացել է նաեւ Ռուսատանի առաջնությունում, եւ իր փորձով լավ օգուտ կտա մեր թիմին»,- ասել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։