Եվգենյա Մեդվեդեւա. Կյանքում առաջին անգամ արտասվում էի

11:09   23 փետրվարի, 2018

Փհենչհանի Օլիմպիական խաղերում մենասահքի արծաթե մեդալը նվաճած ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան խոստովանել է, որ ազատ ծրագրի կատարման ժամանակ արտասվել է:

«Առաջին անգամ կյանքում արտասվում էի: Չգիտեմ, թե ինչ կատարվեց: Լարվածություն չկար: Հույզեր էին: Արցունքները հայտնվեցին առաջին կրկնակի ակսելից հետո: Բոլոր հույզերս եւ զգացմունքներս թողեցի սառույցի վրա:

Ինձ այդպես են դաստիարակել: Միշտ սթափ եմ նայում իրադրությանը: Միշտ վերլուծում եմ, թե ինչը ճիշտ չստացվեց: Այսօր ազատ ծրագրին գնում էի մտքերով, որ պետք է բավարարված լինեմ կատարումից:  Սա դաս է: Ամեն օր, ամեն շաբաթ, ամիս եւ տարի պետք է դառնալ ավելի լավը: Վնասվածքի մասին չէի մտածում: Ապրում էի այսօրվա պահով»,- 18-ամյա մարզուհու խոսքը մեջբերում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ հայկական արմատներ ունեցող Եվգենյա Մեդվեդեւան (Բաբասյան) Փհենչհանում պարտվել է 15-ամյա ռուսաստանցի Ալինա Զագիտովային:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.