ՕԽ-2018. Օրվա չեմպիոններն ու մեդալային հաշվարկը

19:12   22 փետրվարի, 2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ավարտին մոտեցող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի 13-րդ մեդալային օրը վիճարկվեց մեդալների 10 հավաքածու: Հայտնի դարձավ տափօղակով հոկեյի կանանց մրցաշարի հաղթողը: Եզրափակիչում ԱՄՆ-ի թիմը բուլիտներով 3:2 հաշվով հաղթեց կանադացիներին: Նախորդ անգամ ԱՄՆ-ն օլիմպիական տիտղոսը նվաճել էր 1998 թվականին Նագանոյում, երբ առաջին անգամ այս մարզաձեւում անցկացվեց կանանց օլիմպիական մրցաշար:

Փետրվարի 22-ը պատմական էր նաեւ Հունգարիայի համար, որը պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական ոսկե մեդալ նվաճեց ձմեռային Խաղերում: Այս երկրի տղամարդկանց քառյակը հավասարը չունեցավ շորթ-տրեկի 5 000 մետր փոխանցումավազքում:

Մեդալային հաշվարկը շարունակում է գլխավորել Նորվեգիան:

Փհենչհան-2018. 13-րդ մեդալային օր

Սնոուբորդ, կանայք, բիգ-էյր
1. Աննա Գասեր (Ավստրիա), 2. Ջեյմի Անդերսոն (ԱՄՆ), 3. Զոուի Սադովսկի Սինոտ (Նոր Զելանդիա)

Ֆրիսթայլ, տղամարդիկ, հաֆ-փայփ
1
. Դեւիդ Ուայզ (ԱՄՆ), 2. Ալեքս Ֆերեյրա (ԱՄՆ), 3. Նիկո Պորտեուս (Նոր Զելանդիա)

Տափօղակով հոկեյ, կանայք
1. ԱՄՆ, 2. Կանադա, 3. Ֆինլանդիա

Լեռնադահուկային սպորտ, տղամարդիկ, ոլորավայրէջք
1. Անդրե Միրեր (Շվեդիա), 2. Ռամոս Զենհաուզերն (Շվեյցարիա), 3. Միխայել Մատ (Ավստրիա)

Լեռնադահուկային սպորտ, կանայց, կոմբինացիա
1. Միշել Գիսին (Շվեյցարիա), 2. Միկաելա Շիֆրին (ԱՄՆ), 3. Վենդի Հոլդեներ (Շվեյցարիա)

Շորթ-տրեկ, տղամարդիկ, 500 մետր
1. Ու Դացզին (Չինաստան), 2. Հվան Դաե Հեն (Հարավային Կորեա), 3. Լիմ Հե Չուն (Հարավային Կորեա)

Շորթ-տրեկ, կանայք, 1000 մետր
1. Սյուզանե Սհյուլտինգ (Հոլանդիա), 2. Կիմ Բուտեն (Կանադա), 3. Արիաննա Ֆոնտանա (Իտալիա) 

Շորթ-տրեկ, տղամարդիկ, 5000 մետր, փոխանցումավազք
1. Հունգարիա, 2. Չինաստան, 3. Կանադա

Դահուկային երկամարտ, տղամարդիկ, թիմային, դահուկացատկ + 4x5 կմ դահուկային փոխանցումավազք
1. Գերմանիա, 2. Նորվեգիա, 3. Ավստրիա

Բիատլոն, կանայք, 4х6 կմ, փոխանցումավազք
1. Բելառուս, 2. Շվեդիա, 3. Ֆրանսիա



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։