Դե Խեան փրկում է «Մանչեսթեր Յունայթեդին» (ծաղրանկար)

18:20   22 փետրվարի, 2018

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի փայլուն խաղին իսպանական «Սեւիլիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։

Սեւիլիայում կայացած հանդիպումը, հավանաբար, չէր ավարտվի 0։0 հաշվով, եթե չլինեին Դե Խեայի տպավորիչ սեյվերը։

Իսպանացի դարպասապահն ՈւԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել է նաեւ Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուների թվում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։