ՕԽ-2018․ Ռուս քյորլինգիստները կվերադարձնեն մեդալը

10:48   22 փետրվարի, 2018

Ռուսաստանի քյորլինգի ֆեդերացիան կվերադարձնի Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալը։

Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) պաշտոնապես հայտարարել է, որ Փհենչհան-2018-ում ռուս քյորլինգիստ Ալեքսանդր Կրուշելնիցկին խախտել է հակադոպինգային կանոնադրությունը։

Կրուշելնիցկին իր կնոջ՝ Անաստասիա Բրիզգալովայի հետ բրոնզե մեդալ էր նվաճել քյորլինգի մրցաշարի զուգախաղում, սակայն ավելի ուշ ռուս մարզիկի դոպինգ թեստի պատասխանը դրական էր ստացվել։ Կրուշելնիցկու մոտ հայտնաբերվել էր մելդոնիում արգելված դեղամիջոցը։

«Նույնիսկ եթե կայանար CAS-ի դատավարությունը, միեւնույն է՝ մենք կվերադարձնեինք մեդալը։ Չենք կարող հերքել այն փաստը, որ նրա դոպինգ թեստում հայտնաբերվել է մելդոնիում»,- «Россия 1» ալիքի եթերում ասել է Ռուսաստանի քյորլինգի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Վալենտինա Պարինովան։


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։