«Սեւիլիա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:0, «Շախտյոր» - «Ռոմա»՝ 2:1

01:37   22 փետրվարի, 2018

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իսպանական «Սեւիլիան» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» բավարարվեցին 0:0 հաշվով: Արդեն 17-րդ րոպեին հարկադրված փոփոխություն կատարեց անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Վնասվածք ստացած իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերայի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան: Երեք դրվագներում վերահաս գոլից «Մանչեսթեր Յունայթեդին» փրկեց իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան:

«Ռոման» Ուկրաինայում կարողացավ գոլ խփել առաջին խաղակեսում: Բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի փոխանցումից հետո աչքի ընկավ թուրք կիսապաշտպան Ջենգիզ Յունդերը: Սակայն երկրորդ խաղակեսում դաշտի տերերը արգենտինացի հարձակվող Ֆակունդո Ֆերեյրայի եւ բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդի գոլերի շնորհիվ հասավ կամային հաղթանակի՝ 2:1:

Այս զույգերը պատասխան հանդիպումները կանցկացնեն մարտի 13-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2:1

Ֆակունդո Ֆերեյրա, 52, Ֆրեդ, 71 - Ջենգիզ Յունդեր, 41

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:0



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.