Չեմպիոնների լիգա. Առաջին խաղակեսերից հետո

00:33   22 փետրվարի, 2018

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներն են անցկացնում Դոնեցկի «Շախտյորն» ու իտալական «Ռոման» եւ իսպանական «Սեւիլիան» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Սեւիլիա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում արդեն 17-րդ րոպեին հարկադրված փոփոխություն կատարեց անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Վնասվածք ստացած իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերայի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան: Դարպասի գրավում չի գրանցվել:

«Ռոման» Ուկրաինայում առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով: Բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի փոխանցումից հետո աչքի ընկավ թուրք կիսապաշտպան Ջենգիզ Յունդերը:

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 0:1 (առաջին խաղակես)

Ջենգիզ Յունդեր, 41

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:0 (առաջին խաղակես)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։