«Միլանը» կփորձի գնել Ռոյսին, Ջեկոյին եւ Բալոտելիին

17:50   21 փետրվարի, 2018

«Միլանի» ղեկավարությունը մտադիր է ամռանը մեծ գումար հատկացնել տրանսֆերներին։ Իտալական ակումբը կփորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսին, «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյին եւ Մարիո Բալոտելիին, որն այժմ հանդես է գալիս ֆրանսիական «Նիցային», հաղորդում է Tuttosport–ը։

Ջեկոյի համար «Միլանը» պատրաստ է վճարել 25 միլիոն եվրո։ Բոսնիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ Լոնդոնի «Չելսին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։