ՕԽ-2018․ 12 տարի անց Ռուսաստանի հավաքականը կխաղա հոկեյի մրցաշարի կիսաեզրափակիչում

14:03   21 փետրվարի, 2018

Ռուսաստանի հավաքականը դուրս եկավ Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում ռուսները 6։1 հաշվով վստահ հաղթանակ տարան Նորվեգիայի հավաքականի նկատմամբ եւ 12 տարվա ընթմիջումից հետո հանդես կգան Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում։

Եզրափակիչի ուղեգիրը ռուս հոկեյիստները կվիճարկեն Չեխիայի հավաքականի հետ, որը փոտրվարի 21-ին բուլիտներով հաղթել էր ԱՄՆ-ի թիմին։

Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Կանադայի հավաքականը, որի մրցակիցը Ֆինլանդիայի թիմն է։ Քառորդ եզրափակիչի մյուս զույգն է Շվեդիա – Գերմանիա։

Հիշեցնենք, որ աշխարհի 5-ակի չեմպիոն Ռուսաստանի հավաքականը երբեք չի դարձել օլիմպիական չեմպիոն։ 1998-ին ռուսները դարձել են արծաթե մեդալակիր, իսկ 2002-ին՝ բրոնզե։

Փհենչհան-2018, տափօղակով հոկեյ, տղամարդիկ

Քառորդ եզրափակիչ

Ռուսաստան – Նորվեգիա՝ 6:1 (3:0, 2:1, 1:0)

Չեխիա – ԱՄՆ` 3:2 (1։1, 1։1, 0։0, 1։0 բուլիտներով)

Շվեդիա – Գերմանիա

Կանադա – Ֆինլանդիա



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։