Մեսին մրցաշրջանի վատագույն խաղն անցկացրեց հարվածների ցուցանիշով

11:58   21 փետրվարի, 2018

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում դարպասի ուղղությամբ կատարել է ընդամենը մեկ հարված, որն ավարտվել է գոլով։

InStat-ի համաձայն՝ հարվածների ցուցանիշով դա այս մրցաշրջանում Մեսիի վատագույն հանդիպումն էր այն խաղերում, որոնցում նա դաշտում անցկացրել է 90 րոպե։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մեկ խաղում միջինը կատարել է 5,6 հարված, իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում՝ 5․7։

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղն ավարտվել էր 1։1 հաշվով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին Բարսելոնայում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։