«Բանանցը» խաղով պարտվել է, հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել, «Շիրակը» հաղթանակով է ավարտում հավաքը

11:35   21 փետրվարի, 2018

Թուրքիայում հավաք անցկացնող Երեւանի «Բանանցն» ու Գյումրիի «Շիրակն» անցկացրել են հերթական ստուգողական խաղերը։

«Բանանցը» 1։2 հաշվով պարտվել է ռուսական «Օլիմպիեցին»։ Հայկական ակումբի գոլը 67-րդ րոպեին խփել է Կարեն Մելքոնյանը։

Հանդիպման վերջում «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի նախաձեռնությամբ թիմերն իրացրել են նաեւ հետխաղյա 11 մետրանոցներ, որում հաղթել են երեւանյան թիմի ֆուտբոլիստները՝ 4։3։ «Բանանցից» դիպուկ հարվածներ են իրացրել Արամ Լոռեցյանը, Վալմերսոնը, Հայկ Ոսկանյանը եւ Օգնեն Կրասիչը, իսկ Կարեն Մելքոնյանը վրիպել է, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գյումրիի «Շիրակը» Բելեկում ընթացող վերջին ընկերական խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Տարազին»: «Շիրակից» գոլի հեղինակ է դարձել Վարդան Բակալյանը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։