«Չելսի» - «Բարսելոնա», «Բավարիա» - «Բեշիկթաշ». Առաջին խաղակեսերից հետո

00:31   21 փետրվարի, 2018

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում  Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսին» ընդունել է Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնային»: Առաջին խաղակեսում դարպասի գրավում չի գրանցվել:

Օրվա մյուս խաղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը մրցում է Ստամբուլի «Բեշիկթաշի» հետ:

«Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու դեմ վերջին հույսի խախտման համար թուրքական թիմի խորվաթ պաշտպան Դոմագոյ Վիդան արդեն 16-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ: Յուպ Հայնկեսի գլխավորած թիմը թվային առավելությունը գոլի վերածեց 43-րդ րոպեին: Աչքի ընկավ գերմանացի Թոմաս Մյուլերը:

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Չելսի» (Անգլիա) -  «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:0 (առաջին խաղակես)

«Բավարիա» (Գերմանիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 1:0 (առաջին խաղակես)

Թոմաս Մյուլեր, 43

Հեռացում՝  Դոմագոյ Վիդա («Բեշիկթաշ»), 16



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։