Հայ մարզիկները՝ Թուրքիայի աթլետիկայի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում

21:15   20 փետրվարի, 2018

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամները Ստամբուլում մասնակցել են Թուրքիայի աթլետիկայի ֆեդերացիայի գավաթի խաղարկության: Մեդալ նվաճել չի հաջողվել, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Լեւոն Աղասյանը հանդես է եկել հեռացատկում (6 մ 99 սմ), քանի որ եռացատկը ներառված չի եղել մրցաշարի ծրագրում: Գայանե Չիլոյանին չի հաջողվել մտնել եզրափակիչ: Տիգրան Մկրտչյանը բարելավել է իր անհատական արդյունքը (49:29) եւ զբաղեցրել 9-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Լեւոն Աղասյանը մի քանի օր առաջ Ստամբուլում երկրորդ տարին անընդմեջ նվաճել էր աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնության եռացատկի չեմպիոնի տիտղոսը: 23-ամյա կապանցի եռացատկորդը հաղթել էր 16.35 մ արդյունքով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։