Չեմպիոնների լիգա. «Սեւիլիա» - «Մանչեսթեր Յունայթեդ»․ Բուքմեյքերների կարծիքը

09:50   21 փետրվարի, 2018

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի իսպանական «Սեւիլիային»։

William Hill բուքմեյքերական գրասենյակը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակը գնահատում է 2․50 գործակցով, իսկ իսպանացիներինը՝ 3․00։ Ոչ ոքին ստացել է 3․20 գործակից։

Փետրվարի 21-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23։45-ին։ Խաղը կսպասարկի ֆրանսիացի մրցավար Կլեման Տուրպենի մրցավարական բրիգադը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։