Վանես Մարտիրոսյանը մարտաhրավեր է նետել Ջերմալ Չարլոյին

12:04   20 փետրվարի, 2018

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին միջին քաշային կարգի WBA վարկածով աշխարհի չեմպիոնական տիտղոսի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը ցանկանում է ռեւանշ մենամարտ անցկացնել ամերիկացի Ջերմալ Չարլոյի հետ։ Ամերիկահայ  բռնցքամարտիկը երկրորդ միջին քաշային կարգում հանդես եկող 27-ամյա ամերիկացուն առաջարկել է մենամարտել հունիսի 9-ին։

«Քո բախտը բերեց, որ մեր առաջին մենամարտում քեզ փրկեց քո թիմը։ Սակայն, ինչպես երեւում է, ոչինչ չես սովորել։ Եթե կարծում ես, որ կարող ես հաղթել ինձ, արի դա պարզենք ռինգում։ Պատրաստ եմ մենամարտել հունիսի 9-ին»,- սոցիալական ցանցերում գրել է Վանես Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը Ջերմալ Չարլոյի հետ հանդիպել է նաեւ 2015-ի մարտի 28-ին եւ պարտվել միավորներով։ 31-ամյա Մարտիրոսյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։