ՕԽ-2018․ Կանադայի պարային զույգը ոսկե մեդալ նվաճեց աշխարհի ռեկորդով

09:30   20 փետրվարի, 2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի պարային զույգերի պայքարում հաղթեցին կանադացիներ Տեսա Վիրտուն ու Սքոթ Մոյրը։ 

Կարճ եւ ազատ ծրագրերի համագումարում Կանադայի զույգը հավաքեց 206,07 միավոր՝ սահմանելով աշխարհի ռեկորդ։ Երկրորդ տեղը գրավեց Ֆրանսիան ներկայացնող Գաբրիելա Պապադիկիս - Գիյոմ Սիզերոն զույգը, որն աշխարհի ռեկորդ գրանցեց միայն ազատ ծրագրում (123,35 միավոր)։ Բրոնզե մեդալի արժանացավ Մայա Սիբուտանի - Ալեքս Սիբուտանի զույգն ԱՄՆ-ից։

Հիշեցնենք, որ ազատ ծրագրում եւս Տեսա Վիրտուն ու Սքոթ Մոյրը հաղթել էին աշխարհի ռեկորդով։ Սոչի-2014 Օլիմպիական խաղերում նրանք նվաճել էին արծաթե մեդալ։

Փհենչհան-2018, Օլիմպիական խաղեր

Գեղասահք, պարային զույգեր

1․ Տեսա Վիրտու / Սքոթ Մոյր (Կանադա) - 206,07 միավոր

2. Գաբրիելա Պապադիկիս / Գիյոմ Սիզերոն (Ֆրանսիա) - 205,28

3. Մայա Սիբուտանի / Ալեքս Սիբուտանի (ԱՄՆ) - 192,59 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։