Ռոնալդուն «Ռեալին» խորհուրդ է տվել ձեռք բերել Հարի Քեյնին

15:08   19 փետրվարի, 2018

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Արքայական ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի ռմբարկու Հարի Քեյնին, գրում է Don Balon-ը։

Սպասվում է, որ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ամռանը հեռանալու է «Ռեալից»։

Ավելի լուրեր էին շրջանառվում, որ մադրիդցիները պատրաստ են 200 միլիոն եվրո առաջարկել 24-ամյա Քեյնի համար։ Անգլիացի հարձակվողը «Տոտենհեմում» խաղում է 2011/12 մրցաշրջանից, իսկ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում Հարի Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 34 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։