Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ դրեց «Վարդարի» հաղթանակին

18:49   18 փետրվարի, 2018

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 20-րդ տուրում «Վարդարը» սեփական դաշտում 3։0 հաշվով հաղթեց «Պոբեդային»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հանդես եկավ «Վարդարի» մեկնարկային կազմում, իսկ 37-րդ րոպեին բացեց հաշիվը։ Ընթացիկ առաջնությունում Բարսեղյանը գոլերի քանակը հասցրել է 6-ի, իսկ 81-րդ րոպեին փոխարինվել է։ Հաջորդ 2 գոլերը դաշտի տերերը խփեցին 73-րդ եւ 90-րդ րոպեներին։

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը բացակայում էր «Վարդարի» հայտացուցակից։

Մակեդոնիայի գործող չեմպիոնը 42 միավորով երկրորդ տեղում է եւ 8 միավոր հետ է առաջատար «Շկենդիյայից»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։