Զիդան. Ցանկանում եմ այս մրցաշրջանն ավարտել «Ռեալի» հետ

17:33   17 փետրվարի, 2018

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մարզիչի մասնագիտության եւ Արքայական ակումբում իր հետագա ծրագրերի մասին։

«Գլխավոր մարզիչի աշխատանքը հյուծող է, հատկապես, «Ռեալում»։ Ակնհայտ է, որ կլինի մի պահ, երբ անհրաժեշտ կլինի փոփոխություն։ Դա վերաբերում է բոլորին, ոչ միայն մարզիչներին։ Հիմա այդ պահն ինձ համար դեռ չկա, բայց մի օր կլինի։ Այս մասնագիտությունը հյուծող է, «Ռեալում»՝ առավել եւս։ Ինձ համար կարեւոր է, թե ինչով եմ հիմա զբաղվում, ամեն օր։ Ցանկանում եմ այս մրցաշրջանն ավարտել «Ռեալի» հետ»,– Զիդանի խոսքը մեջբերում է Marca–ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» տանը 3։1 հաշվով հաղթել է ֆրանսիական ՊՍԺ–ին։

Ֆոտո՝ facebook.com/RealMadrid



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։