Ֆեդերեր. Կարիերայիս ամենամեծ նվաճումն է գրեթե 37 տարեկանում աշխարհի առաջին ռակետ լինելը

13:42   17 փետրվարի, 2018

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է աշխարհի առաջին ռակետի կոչումը գրեթե 37 տարեկանում վերադարձնելու փաստը:

«Մեր մարզաձեւում առաջին ռակետ դառնալը թերեւս ամենանշանակալի նվաճումն է: Երբեմն կարիերայի սկզբում հայտնվում ես առաջին տեղում, քանի որ հրաշալի ես խաղում: Հետո լուրջ պայքար ես տանում առաջին ռակետի կոչմանն արժանի մրցակիցների հետ: Իսկ երբ արդեն երկար տարիներ են հետեւում, կրկնակի շատ աշխատանք է պահանջվում: Հնարավոր է՝ սա իմ կարիերայի ամենամեծ նվաճումն է գրեթե 37 տարեկանում դարձյալ դառնալ աշխարհի առաջին ռակետ: Սա երազանք է, որին չեմ կարողանում հավատալ: Տպավորություն է, որ այս ամենն իրականություն չէ: Առաջին անգամ առաջին ռակետ եմ դարձել 2004 թվականին՝ շատ վաղուց: Նախորդ անգամ եղել եմ ավելի քան հինգ տարի առաջ»,- Ֆեդերերի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Ֆեդերերը առաջին տեղն ապահովել է Ռոտերդամի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու շնորհիվ:  Նա դարձյալ կգլխավորի համաշխարհային դասակարգման աղյուսակը փետրվարի 19-ին:

Ֆեդերերը կլինի ավագագույն առաջին ռակետը պատմության մեջ (36 տարեկան, 195 օրական): Նա գերազանցեց ամերիկահայ Անդրե Աղասու ռեկորդը՝ 33 տարեկան, 133 օրական:

Ֆոտո՝ twitter.com/rogerfederer



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։