Եվրոպայի լիգա․ Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

10:30   16 փետրվարի, 2018

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում: 

Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 6 հարված, որոնցից երեքից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը։ Մխիթարյանի 61 փոխանցումներից թիմակիցներին հասել է 82 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է 3 առանցքային փոխանցում, մեկ անգամ շրջանցել մրցակցին ու մեկ անգամ խլել գնդակը։

Հենրիխը մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում։ Նա կանոնները չի խախտել, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել մեկ խախտում: Արդյունքում՝ նա ստացել է 7․55 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է կոլումբացի դարպասապահ Դավիդ Օսպինայի խաղը (8.44):

Հիշեցնենք, որ Շվեդիայում կայացած խաղում «Արսենալը» հաղթել է 3։0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 84 րոպե եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆոտո՝ twitter.com/Arsenal



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։