Դի Մարիայի կինը քննադատել է Էմերիին

18:15   15 փետրվարի, 2018

ՊՍԺ–ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի կինը քննադատել է ֆրանսիական թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ամուսնուն պահեստայինների նստարանին թողնելու համար։

«Քո ձգտումը + քո աշխատանքը + քո գոլերը + քո գոլային փոխանցումները + այն փաստը, որ դու լավագույն մարզավիճակում ես = պահեստայինների նստարան։ Բայց իհարկե ֆուտբոլից բան չեն հասկանում կանայք»,– գրել է Խորխելինա Կարդոսոն Ինստագրամում։

Հիշեցնենք, որ ՊՍԺ–ն Մադրիդում պարտվել է 1։3 հաշվով։ Էմերին կատարել է երկու փոփոխություն։

Ֆոտո՝ facebook.com/AngelDiMariaJM



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.